slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

2016թ.-ի ապրիլի 13-ից 15-ը Գերմանիայի Դրեզդեն քաղաքում կայացավ FDSD 2015 ծրագրի եզրափակիչ հանդիպումը՝ Փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցչի մասնակցությամբ

Կազմակերպության ձգաբանական փորձաքննությունների բաժինը 2015 թվականին մասնակցել է  Դատափորձագիտական Ինստիտուտների Եվրոպական Ցանցի (ENFSI)  վերահսկողության ներքո գործող փորձագիտական «Հրազեն-կրակոցի արգասիքներ» աշխատանքային խմբի  կողմից կազմակերպվող նախագծին՝ ԵՄ-ի ֆինանսական աջակցությամբ։Ծրագրին մասնակցել են 49 լաբորատորաներ 25 տարբեր երկրներից:

Ծրագրին մասնակցած  երկրների շուրջ 49 լաբորատորիաներից լավագույն արդյունքներ ներկայացրած թվով 14 լաբորատորիաների քրեագետ գիտնականներ /թվով 11 տարբեր երկրներից/ հրավիրվել էին 2016թ.-ի ապրիլի 13-ից 15-ը մասնակցելու Գերմանիայի Դրեզդեն քաղաքում անցկացվող «Հմտության թեստ» (Proficiency test) կրակոցի հեռավորության քրեագիտական որոշման FDSD 2015 ծրագրի եզրափակիչ հանդիպմանը: Հարկ է նշել, որ փորձաքննությունների ազգային բյուրոն ի դեմս ձգաբանական փորձաքննությունների բաժնի քիմիկոս-փորձագետ Աշոտ Գասպարյանի մասնակցել է FDSD 2015 ծրագրի եզրափակիչ հանդիպմանը: Եզրափակիչ հանդիպմանը Գերմանիայի Վիեսբադեն քաղաքի Դաշնային քրեական ոստիկանության (Բունդեսկրիմինալամտի) տնօրեն պրն.Մարտին Բարֆը իր ողջույնի խոսքում ծրագրի մասնակիցներին մաղթել է գիտական նվաճումներ և տեխնոլոգիական նոր ձեռքբերումներ: Պրն.Մարտին Բարֆը ներկայացրել է  CS 2014, FDSD 2015 և CS 2015  ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքների ամբողջական վերլուծությունը, աշխատանքների գնահատման ընդունված չափորոշիչները, նոր սարքերը, որոնք օգտագործվել են անհայտ նմուշների որոշման ժամանական՝ նախկինում ուղարկված ծրագրի մասնակիցներին։ Մարտին Բարֆը մասնակիցների ուշադրությունը հրավիրել է նաև կատարված աշխատանքներում հնարավոր տեխնիկական սխալի հետևանքով ստացված արդյունքների մոտավոր գնահատման հնարավորությանը:

Կազմակերպվել է նաև այցելություն Դրեզդեն քաղաքի QuoData քրեագիտական լաբորատորիան, որտեղ ներկայացվել է տեղադրված սարք սարքավորումները, կիրառվող նորագույն տեխնոլոգիաներն ու աշխատանքային գործընթացները, ինչպես նաև տեղում մասնագետների կողմից ցուցադրվել է տարբեր (chemographical) գունային մեթոդներով հետազոտություններ: Եզրափակիչ հանդիպման ընթացքում Փորձաքննությունների ազգային բյուրոյի ձգաբանական փորձաքննությունների բաժնի քիմիկոս-փորձագետ Աշոտ Գասպարյանը ունենցել է գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ քննարկումներ, մտքերի փոխանակություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գիտահետազոտական թեմաների շուրջ:

Եզրափակիչ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նախագծի շրջանակներում կատարվելիք գիտական հետազոտությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև անհրաժեշտ սարք-սարքավորումների ձեռք բերման և հետագա շահագործման օպտիմալ պայմանները:

28 Դեկտեմբեր 2016

Snow